Այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա. Պապոյան
Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
՛՛Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում՛՛,-նշել է նա:
Հիշեցնենք, որ Գևորգ Պապոյանը վրացի գործընկերոջ հետ հունիսի 23-ին պայմանավորվածություն է ձեռք բերել Գեզի մաքսային տերմինալից բաց թողնել հայկական կոնյակով բեռնված 55 բեռնատար։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ հունիսի 19-ին վերսկսվել է հայկական կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը մաքսային պահեստներից։