կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Ավտոբուս նստողների 56 տոկոսն է վճարում ուղևորության համար սահմանված կարգով

Ավտոբուս նստողների 56 տոկոսն է վճարում ուղևորության համար սահմանված կարգով

Երևանում հանրային տրանսպորտից՝ ավտոբուսներից օգտվողների 56.1 տոկոսը վճարում է քաղաքապետարանի սահմանած կարգով, 2.5 տոկոսը, որպես թանկացման դեմ բողոքի ակցիա, վճարում է 100 դրամ, 27.2  տոկոսը չի էլ փորձում վճարել, իսկ 14․2 տոկոսը փորձում է վճարել, բայց դա չի ստացվում: Այս մասին գրում է fip.am-ը։

2025 թվականի փետրվարի 1-ից Երևանում գործում են հանրային տրանսպորտի նոր սակագները: Սակագների փոփոխության գործընթացն ուղեկցվում է նաև վճարման նոր համակարգի ներդրման հետ: Այժմ քաղաքացիները հանրային տրանսպորտով երթևեկության համար կարող են վճարել միայն «Թելսել» հավելվածով, բանկային քարտերով, փաթեթային սակագների քարտերով կամ «Թելսել» տերմինալներից ձեռք բերված QR կոդով թղթիկներով:

Վճարային նոր համակարգի ներդրմանը զուգահեռ՝ Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր նաև նոր սակագների մասին, որոնց դեպքում մեկ ուղևորության արժեքը կարող էր բարձրանալ՝ հասնելով ընդհուպ մինչև 300 դրամի: Հանրային դժգոհության ֆոնին, սակայն, քաղաքապետարանը մի քանի անգամ վերանայեց սակագների փոփոխությունը, և արդյունքում փետրվարի 1-ից գործում է մեկ ուղևորության համար 150 դրամ սակագինը, իսկ 300 դրամանոց տոմսը 90 րոպեի փոխարեն այժմ վավեր է 180 րոպե: Միևնույն ժամանակ, սակայն, սուր է ավտոբուսներում նոր վճարային տերմինալների՝ վալիդատորների խնդիրը, որոնք հաճախ չեն ընթերցում քաղաքացիների բանկային քարտերը կամ QR կոդերը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: