շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Արցախցիների «40+10» ծրագիրը պիտի շարունակվի, թե չէ բոլորս դրսում ենք հայտնվելու. Ակցիա կառավարության դիմաց

Արցախցիների «40+10» ծրագիրը պիտի շարունակվի, թե չէ բոլորս դրսում ենք հայտնվելու. Ակցիա կառավարության դիմաց

Արցախցիները այսօր բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց: Նրանք պահանջում են չկրճատել 40+10 հազար դրամների աջակցության ծրագիրը:

«Լուծումների մենք կհասնենք միայն միասնական լինելու միջոցով, ինչպես տարիներ առաջ: Ինձ թվում է, որ դա բոլորիս պարտքն է, բոլոր արցախցիները պարտավոր են լինել այստեղ ու պայքարել մինչև վերջ»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ասկերանից բռնի տեղահանված ակցիայի մասնակիցը:

«Որպես երիտասարդ արցախցի իմ պահանջը մեկն է, որ մենք հնարավորության դեպքում գնանք Արցախ: Ինձ թվում է դա մեր բոլորի երազանքն է և որը ինձ թվում է շատ շուտով կամ միգուցե մի քանի տարի հետո կիրականանա:

Իսկ երկրորդ ամենամեծ պահանջը, որ արցախցիներին այդ  «40 +10»-ը շարունակվի, որովհետև ինձ թվում է, որ բոլորս շատ շուտով, եթե այդ ամենը կտրվի, կհայտնվենք դրսում: Ինձ նաև թվում է,  որ այդ խնդիրը կհաղթահարվի», -նշեց արցախցին:

Նրա խոսքով՝ 1988 թվականից ի վեր արցախցիները պայքարում էին ու հասան իրենց նպատակին.  «Մեր ուժը մեր միասնությունն է և այդ խոսքն իրոք ուժ ունի և ես հավատում եմ, որ անպայման մի օր լավ է լինելու բոլորիս համար»,- ասաց նա:

  • Կիսվել: