Առաջին կիսամյակում ՀՀ-ի և Ուզբեկստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 16,3 մլն դոլար
Առաջին կիսամյակում ԵԱՏՄ երկրների հետ Ուզբեկստանի արտաքին առևտրաշրջանառությունը գերազանցել է 9 մլրդ դոլարը: Այս ամսին հայտնում է Sputnik Ուզբեկստանը։
Նշվում է, որ Հայաստանի հետ այս ցուցանիշը կազմում է 16,3 մլն դոլար։ Ուզբեկստանը Հայաստանից ներմուծել է 5,2 մլն դոլարի ապրանք, իսկ արտահանել՝ 11,1 մլն դոլարի։
Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Ուզբեկստանի հետ արտաքին առևտրի առաջատարը Եվրասիական տնտեսական միության երկրների շարքում։




