Արա Աբրահամյանը՝ «Ֆուդ Սիթի»-ի հետ կապված խնդիրների շուրջ
Ռուաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր ինստագրամյան էջում տեղեկացրել է, որ այսօր իրենք բանակցություններ են վարել ռուսական իշխանությունների, այդ թվում ՝ ՌԴ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ ՝ "Ֆուդ Սիթիի" իրավիճակի հետ կապված»:
Աբրահամյանը նշել է. ՛՛Մենք նրանց տեղեկացրել ենք հայ վարձակալների իրավունքների ոտնահարման արդյունքում ստեղծված բարդ իրավիճակի մասին և խնդրել ենք հնարավորինս սեղմ ժամկետներում միջոցներ ձեռնարկել նրանց օրինական իրավունքների վերականգնման ուղղությամբ ։
Ինչպես հայտնել է Ազգությունների հարցերով դաշնային գործակալության ղեկավար Ի. Բարինովը՝ "Ֆուդ Սիթիի" ղեկավարները հավաստիացրել են, որ իրենց համար հավասարապես արժեքավոր են բոլոր վարձակալները, այդ թվում ՝ հայերը: "Նրանք ամեն ինչ կանեն իրավիճակը կարգավորելու համար":
Ռուսաստանի հայերի միությունը կապի մեջ է համապատասխան կառույցների հետ ։ Մենք հույս ունենք, որ այս հարցը շուտով կլուծվի և կոչ ենք անում չտրվել սադրանքների ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, շաբաթ օրը, ժամը 14: 00-ին Ռուսաստանի հայերի միությունում տեղի կունենա հայ հասարակայնության հետ հանդիպումը, որի ընթացքում լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի նաև այդ թեմայով՛՛:
Հիշեցնենք, որ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ Մոսկվայի «Ֆուդ սիթի» մեծածախ առեւտրի շուկան պատկանում է ադրբեջանցիներին, ու վերջիններս թույլ չեն տալիս ծիրանով բեռնված մեր բեռնատարները մտնեն շուկա։