չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Ապրիլին իրականացված ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում պետբյուջե է մուտքագրվել է 28 մլն-ից ավելի գումար

Ապրիլին իրականացված ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում պետբյուջե է մուտքագրվել է 28 մլն-ից ավելի գումար

ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 230 իրավախախտման դեպք: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

 Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

       Արձանագրվել է 69 դեպք։

        Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 82 հաշվարկ՝ 62.440.002 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 13 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 17 որոշում, նշանակվել  1.676.500 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 9 վարչական վարույթ:

 Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

  Արձանագրվել է 16 դեպք։

 Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 6 հաշվարկ՝ 1.961.675 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 13 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 6 որոշում, նշանակվել 240․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 11 վարչական վարույթ:

 Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 59 դեպք։

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 8 հաշվարկ՝ 2.068.426 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 50 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 37 որոշում, նշանակվել 2.330.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 13 վարչական վարույթ:

 Ընդերքի պահպանության ոլորտ

 Արձանագրվել է 2 դեպք։

 Հարուցվել է 1 վարչական վարույթ։

 Պետական փորձաքննություններ

  Արձանագրվել է 3 դեպք։

Հարուցվել է 3 վարչական վարույթ

 Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում

 Արձանագրվել է 28 դեպք։

Հարուցվել է 28 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 8 որոշում, նշանակվել 560.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 1 վարչական վարույթ:

 Չափագրում

Իրականացվել է թվով 7 չափագրման աշխատանք՝ ավազանման լեռնայի զանգվածի ապօրինի արդյունահանման, ապօրինի ընդերքօգտագործման, ավազակոպճային խառնուրդի հանույթի դեպքերով։

 Ստուգում

 ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 46 հանձնարարագիր։

 Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 12 հաշվարկ՝ 4.300.827 ՀՀ դրամի չափով։

 Կայացվել է տույժ նշանակելու մասին 52 որոշում, նշանակվել 7.280.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 Գործունեության կասեցում

 6 տնտեսավարող սուբյեկտի գործունեության կասեցում՝

  • առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության – 5,
  • առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության - 1,

 Տրվել է պարտադիր կատարման 18 հանձնարարական՝

 վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ -18

 ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 13 գործ (բռնագանձման ենթակա գումարի չափը՝ 1.868.800 ՀՀ դրամ)։

 ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 28.301.562 ՀՀ դրամ:

  • Կիսվել: