հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Ապարան խոշորացված համայնքում շարունակվում են սուբվենցիոն ծրագրերը

Ապարան խոշորացված համայնքում շարունակվում են սուբվենցիոն ծրագրերը

Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ ընթանում են Ապարան խոշորացված համայնքի Քուչակ բնակավայրի մանկապարտեզի տարածքի բարեկարգման աշխատանքները, տեղեկացնում են Արագածոտնի մարզպետարանից:
 
Ծրագրով նախատեսված է ասֆալտապատել մանկապարտեզին հարակից շուրջ 600 քմ տարածք. այս պահին իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ:
 
Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքում ընդհանուր 296 մլն 721 հազար դրամ արժեքի ասֆալտապատման ծրագիր է իրականացվում. շինարարական աշխատանքների գումարը 287 մլն 503 հազար դրամ է:
 
Սուբվենցիոն ծրագրով ֆինանսավորման 45%-ը ՀՀ Կառավարության ներդրումն է, 55%-ը կներդրվի համայնքային բյուջեից:
 
Համայնքի բյուջեից իրականացվող ֆինանսավորման չափաբաժնում առկա է նաև համայնքի բնակիչների ներդրումը՝ վճարված հարկերի տեսքով:
 
Ծրագրում ներառվել են Ապարան քաղաքի 5 փողոց, 6 բազմաբնակարան շենքերի բակեր, արվեստի դպրոցի բակը և 13 բնակավայրերի ընդհանուր 28714.5 քմ մակերեսով ճանապարհներ:
 
Ապարան քաղաք
 
Գրիբոյեդովի փողոց՝ 2463.1 քմ
Մաշտոցի փողոց՝ 1644 քմ
Հերոսամարտի փողոց՝ 1648.5 քմ
Նելսոն Ստեփանյան փողոց՝ 2581.1 քմ
Սասունցի Դավթի փողոց՝ 2052.6 քմ

  • Կիսվել: