երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Անտառվերականգնման ու անտառապատման աշխատանքներ՝ 337,4 հա տարածքում. «Հայանտառ»-ի իրականացրած աշխատանքները 2024-ին

Անտառվերականգնման ու անտառապատման աշխատանքներ՝ 337,4 հա տարածքում. «Հայանտառ»-ի իրականացրած աշխատանքները 2024-ին

Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը 2024-ին իրականացրել է հետևյալ  աշխատանքները:

Իրականացվել են անտառվերականգնման ու անտառապատման աշխատանքներ 337,4 հա տարածքում։ Անտառապատումն իրականացվել է շուրջ 250 հա տարածքում,

Աճեցվել է 677480 հատ փակ արմատային համակարգով տնկանյութ, հիմնադրվել 9 հա մակերեսով տնկարանային տնտեսություն,

495,42 հա տարածքում իրականացվել են նախորդ տարիներին տնկված անտառների լրացման աշխատանքներ,

Մթերված փայտանյութի ծավալը 38135,84 խմ է, այդ թվում՝ 1428,23 խմ շինափայտ,

Անվճար թափուկ վառելափայտ է տրամադրվել 7473 շահառուի՝ 41856,7 պխմ ընդհանուր ծավալով,

Կնքվել է պետական անտառների և անտառային հողերի վարձակալության 48 պայմանագիր. դրանցով սահմանված վարձակալական վճարների հանրագումարը կազմել է շուրջ 20,13 մլն դրամ, վարձակալական պայմանագրերով ստանձնած անտառօգտագործման ծրագրերով ներդրումների ընդհանուր չափը կազմում է շուրջ 6,361 մլրդ դրամ։ Ներդրումները կիրականացվեն 5 տարիների ընթացքում,

Ձեռք է բերվել 60 մեղվաընտանիք (Արագածոտնի և Տավուշի մարզերում)` դրանց թիվը հասցնելով 110-ի, արտադրվել է 257 կգ մեղր, 

Կազմակերպվել է վերամշակված փայտանյութի արտահանում 27,21 խմ ծավալով, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ձեռնարկատիրական գործունեությունից մուտքերը 2024 թվականին կազմել են մոտ 2,05 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է մոտ 246,0 մլն դրամով կամ 13 %-ով։  

 

  • Կիսվել: