շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
ԱՆ-ում տեղի է ունեցել հերթական հանդիպումը հասարակական կազմակերպությունների ու հոգեբուժական հաստատությունների ներկայացուցիչների հետ

ԱՆ-ում տեղի է ունեցել հերթական հանդիպումը հասարակական կազմակերպությունների ու հոգեբուժական հաստատությունների ներկայացուցիչների հետ

«Հոգեկան առողջության մասին» օրենքի նախագիծը քննարկելու համար նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական հանդիպումը հասարակական կազմակերպությունների ու հոգեբուժական հաստատությունների ներկայացուցիչների հետ:
Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ ու Եվրոպական միության աջակցությամբ` Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը մշակում է «Հոգեկան առողջության մասին» օրենքի նախագիծ, որը նպատակ ունի հոգեկան առողջության ոլորտում ՀՀ առկա իրավակարգավորումները համապատասխանացնել ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով հռչակված ընդհանուր սկզբունքներին և մոտեցումներին:

 

Նոր օրենքը պետք է ապահովի բնակչության հոգեկան առողջության պահպանման արդյունավետ մեխանիզմներ, ստեղծի հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների ապահովման և պաշտպանության, հնարավորությունների հավասարության և խտրականության բացառման արդյունավետ կառուցակարգեր:

 

Հանդիպմանը հնչեցված դիտարկումները հաշվի առնելով` լրամշակումները առաջիկա հանդիպմանը կներկայացվի աշխատանքային խմբին:

 

  • Կիսվել: