շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
40-50 հատ գործարան իր ենթակառուցվածքներով կանգնած է, ստեղծված ենթակառուցվածքը չի աշխատում, ասում եք՝  մենք ստեղծենք. Սուքիասյան

40-50 հատ գործարան իր ենթակառուցվածքներով կանգնած է, ստեղծված ենթակառուցվածքը չի աշխատում, ասում եք՝ մենք ստեղծենք. Սուքիասյան

«40-50 հատ գործարան իր ենթակառուցվածքներով կանգնած է, վերցնենք Աբովյանի «Սիրիուսը»՝ 120  հազար քառ. մ.  տանիքների վրա արդեն ծառ է  աճում, շենք- շինությունները քանդ ու քարափ եղած, փոխանակ ասեք՝ էդ է ենթակառուցվածքներ են, ասում եք  մենք ստեղծենք, ստեղծված ենթակառուցվածքը չի աշխատում, ի՞նչ ենթակառուցվածք»,- ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նման դիտարկմամբ դիմեց Էկոնոմիայի նախարար Գևորգ Պապոյանին: 

Խոսելով ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց ծրագրից՝ Սուքիասյանը նշեց.«Ամենավատ ծրագիրն է եղել, որ քննադատել եմ, նախորդ նախարարն է բերել, ես էլ ասել եմ  սխալ է,  գնացեք, տասնյակ գործարան ցույց տամ, որտեղ ենթակառուցվածքները կա, կարիք չկա գումար ծախսել»: 

Պապոյանը նշեց, որ երբեմն եղած գործարաններն այնքան թանկ են, որ գործարարները ստիպված է լինում կառավարության աջակցությամբ նոր կառուցել:  

Սուքիասյանը պետության տնտեսական քաղաքականության վերաբերյալ մի քանի առաջարկներ էլ ներկայացրեց, մասնավորապես.«20 տարի առաջ խնդրել ենք, որ ՀՀ այն կազմակերպությունները, որոնք  սեփականաշնորհվել են կամ պետության հետ պայմանագիր են կնքել՝ վերցնենք բջջային կապի ծառայությունները, պղնձամոլիբդենայինը, այստեղ 5 կամ 10 տոկոս բաց  թողեն,  բաց բաժնետիրական սարքեն, որ հասարակությունն էլ մաս կազմի, արժեթղթեր ձեռք բերի, կարող եք ասել՝ ժողովուրդ կարող եք ձեռք բերել ու այդ կազմակերպության  եկամուտներից դուք էլ օգտվեք, ամբողջ աշխարհն այդ ձևով է առաջ շարժվել: Օրինակ օդանավակայանին կարող եք ասել՝ 10 տոկոս բացեք, տվեք  թող հասարաշեկությունը մասնակցի»:  

Նաև նշեց, որ նախարարությունը պետք է ունենք 5, 10 մինչև 100 միլիոնանոց ծրագրեր, որ երբ ներդրողը գա, կարողանա օրինակ առաջարկել 5 միլիոնանոց 10 ծրագիր: 

  • Կիսվել: