4 մլն դոլար է հատկացվել միջազգային ատյաններում Հայաստանի շահերի պաշտպանության համար
1 միլիարդ 500 միլիոն դրամ (մոտ 4 միլիոն դոլար – խմբ․) է հատկացվել ՀՀ վարչապետի աշխատակազմին։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 30-ի նիստում։
Նշվում է, որ միջոցները կուղղվեն միջազգային դատարաններում և այլ ատյաններում Հայաստանի շահերի պաշտպանությանը։ Գումարը հատկացվելու է Կառավարության պահուստային ֆոնդից։



