շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
2024 թվականին նախագահի աշխատակազմը տնտեսել է 162 մլն դրամ

2024 թվականին նախագահի աշխատակազմը տնտեսել է 162 մլն դրամ

Նախագահի աշխատակազմը 2024 թվականին տնտեսել է 162 մլն դրամ, ըստ այդմ՝ աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից շուրջ 11 մլն դրամ է տնտեսվել, էներգետիկ, կոմունալ և կապի ծախսերից՝ 29,9 մլն դրամ, գործուղման ծախսերից՝ 27,2 մլն դրամ, աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների մասով՝ 2,3 մլն դրամ, մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման միջոցներից՝ 2,2 մլն դրամ, գրասենյակային ծախսերի համար նախատեսված միջոցներից՝ 3,2 մլն դրամ, ներկայացուցչական ծախսերից՝ 4,4 մլն և այլ ծախսերից՝ 79 մլն դրամ: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին, ասաց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը:

2024 թվականին ՀՀ նախագահի կողմից ընդունվել են նաև ՀՀ քաղաքացիության վերաբերյալ հրամանագրեր:

«ՀՀ քաղաքացիություն շնորհվել է 20.770 անձի, քաղաքացիությունը դադարեցնելու մասին նախագահի հրամանագրերով դադարեցվել է 3746 անձի քաղաքացիություն»,- ասաց նա:

  • Կիսվել: