երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
2018 թվականից հետո 43 հազար 786 ընտանիք դուրս է եկել անապոհվության համակարգից

2018 թվականից հետո 43 հազար 786 ընտանիք դուրս է եկել անապոհվության համակարգից

2018 թվականից մինչև այսօր 43 հազար 786 ընտանիք դուրս է եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անապահովության համակարգից:

Այս մասին Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ քննարկման ընթացքում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

«2018 թվականին անապահովության համակարգում՝ հայտնի Փարոսում, գրանցված է եղել 92 հազար 564 ընտանիք, մենք հիմա ունենք 48 հազար 778 ընտանիք, ինչը նշանակում է, որ այս ընտանիքները դուրս են եկել աղքատությունից»,- ասաց նախարարը:

Արսեն Թորոսյանը հայտնեց՝ գրանցված աշխատանք փնտրող և գործազուրկ քաղաքացիների թիվը ևս նվազում է, իսկ երկրում ծայրահեղ աղքատությունը կազմում է 0.6 տոկոս, աղքատությունը՝ 21.7 տոկոս:

 

  • Կիսվել: