Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են կառուցապատման ոլորտի բարելավմանն առնչվող հարցեր
Հունիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, որոնք առնչվում են կառուցապատման ոլորտի բարելավմանը, մասնավորապես՝
- տեղական տուրքերի դրույքաչափերի հնարավոր մեղմացմանը,
- կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի հաշվին պետական պարտատոմսերի ձեռքբերման հնարավորությանը,
- կառուցապատման շուկայի զարգացմանն ու ներդրումային միջավայրի բարելավմանը նպաստող գործիքների ներդրմանը։
Անդրադարձ է կատարվել նաև ոլորտին առնչվող այլ հարցերի։
Հանդիպմանը մասնակցել են «Հայաստանի շինարարների միություն» ՀԿ նախագահ Վահան Հարությունյանը, ինչպես նաև շահագրգիռ մարմինների այլ ներկայացուցիչներ։