Զինծառայողների մահերի պատճառով քանի՞ պաշտոնյա է աշխատանքից ազատվել․ մանրամասնում է ՊՆ խոսնակը
Բանակը փակ կառույց է։ Երբ քաղաքացիական կյանքից մարդն անցում է կատարում զինվորական ծառայության, իր հետ բերում է նաև բարքեր, այդ թվում՝ արատավոր։ Արատավոր երևույթի մի զգալի հատված չեզոքացվում է, սակայն լիարժեք խուսափել այդ բարքերի թափանցումից, ցավոք, չի հաջողվում։ Լրագրողնեւրի հետ ունեցած ճեպազրույցում ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Հարցին, թե զինծառայողների մահերի պատճառով քանի՞ պաշտոնյա է աշխատանքից ազատվել, մամուլի խոսնակն ասաց․ «Մեծ մասի վերաբերյալ հարուցված են վարույթներ, դրանք ընթացքում։ Այժմ որևէ թվային տվյալ չեմ կարող տրամադրել»։
Հարցին՝ ովքե՞ր են վարում ԶՈՒ-ին պատկանող մեքենաները, արդյո՞ք 18 տարեկան զինծառայողները, Արամ Թորոսյանն ասաց․ «Միանշանակ նշել, որ միայն պարտադիր ժամկետային զինծառայողներ են վարում, չեմ կարող, իհարկե կան նաև մեքենաներ, որոնք վարում են պայմանագրայինները։ Երբ պարտադիր ժամկետային զինծառայողն է մեքենա վարում, նա նախապե անցած է լինում համապատասխան դասընթացներ նման մեքենա վարելու, համապատասխան պատրաստություն նաև ԶՈՒ-երում»։
Հարցին՝ արդյո՞ք հնարավոր չէր լինի, որ հմուտ վարորդները վարեին այդ մեքենաները, մամուլի խոսնակն ասաց․ «Չեմ բացառում, որ հնարավոր է վերանայել ԶՈՒ վարորդների մասնագիտական կամ այլ չափորոշիչները, բայց ցանկացած վարորդ նման մեքենա վարելու համար անցնում է վերապատրաստումներ»։