կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Վերջապես Հայաստանի պաշտպանության որևէ նախարար 2018թ. հետո ընդունվեց Պենտագոնի ղեկավարի կողմից. Սուրեն Սարգսյան

Վերջապես Հայաստանի պաշտպանության որևէ նախարար 2018թ. հետո ընդունվեց Պենտագոնի ղեկավարի կողմից. Սուրեն Սարգսյան

Վերջապես Հայաստանի պաշտպանության որևէ նախարար 2018թ. հետո ընդունվեց Պենտագոնի ղեկավարի կողմից: Կարևոր չէ, որ ընդունող պաշտպանության քարտուղարը շուրջ 40 օրից պաշտոնաթող է լինելու:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Կարևոր չէ, որ Թրամփի գալով Պենտագոնը սկզբունքային փոփոխությունների է ենթարկվելու: Կարևոր չէ նաև, որ հեռացող վարչակազմերի ներկայացուցիչները հրաժեշտի հանդիպումներ են ունենում տարբեր գործընկերների հետ և նման դեպքերում էական պայմանավորվածությունների չեն գնում

Կարևոր է օրակարգը, որի մասին խոսվում է: Այն կրկին պտտվում է ամերիկյան օգնության շուրջ: Ուրիշ որևէ էական համագործակցային գաղափար Հայաստանն ամերիկյան գործընկերներին չկարողացավ առաջարկել հետհեղափոխական Հայաստանում:

Իսկ օրակարգը հետևյալն է. «ԱՄՆ զինված ուժերի հետ փոխգործակցելիության մակարդակի բարձրացում՝ ռազմական կրթության, մարտական պատրաստության, միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում վարժանքներ, արհեստավարժ սերժանտական և հրահանգչական ինստիտուտների զարգացում, ՀՀ զինված ուժերի ուսումնավարժական կարողությունների ստեղծում»»,- գրել է նա:

  • Կիսվել: