երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
ՊՊԾ զինծառայողների վրա կտարածվեն ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները

ՊՊԾ զինծառայողների վրա կտարածվեն ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները

Նախաձեռնության ընդունման անհրաժեշտությունը ծագել է Ազգային անվտանգության ծառայությունից ՀՀ պետական պահպանության ծառայության առանձնացման հետեւանքով եւ կրում է առավելապես տեխնիկական բնույթ: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանը՝ հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է oրենքում կատարել համապատասխան լրացում, որպեսզի Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածվեն նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության  զինծառայողների վրա:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է Քրիստինե Պողոսյանը:

  • Կիսվել: