ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ճաշարանը, որտեղ բռնկվել էր հրդեհը, վերանորոգվել է և նոր գույքով համալրվել նախորդ տարի, տարածվող պնդումն անհիմն է. ՊՆ խոսնակ

Ճաշարանը, որտեղ բռնկվել էր հրդեհը, վերանորոգվել է և նոր գույքով համալրվել նախորդ տարի, տարածվող պնդումն անհիմն է. ՊՆ խոսնակ

Լրատվամիջոցում զետեղված պնդումն այն մասին, թե իբր ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր «հրդեհն անխուսափելի էր, քանի որ ճաշարանը հին էր», չի համապատասխանում իրականությանը: Այս մասին գրել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

«Տվյալ ճաշարանը վերանորոգվել է և նոր գույքով համալրվել նախորդ տարի՝ 2024 թվականին»,- գրել է նա:

Նշենք, որ մամուլում լուրեր են տարածվել, որ ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր «հրդեհն անխուսափելի էր, քանի որ ճաշարանը հին էր»:

ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է: Տուժածներ չկան:

  • Կիսվել: