ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՊՆ զորամասերից մեկի ճաշարանում հրդեհ է բռնկվել

ՊՆ զորամասերից մեկի ճաշարանում հրդեհ է բռնկվել

ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Տուժածներ չկան: Հրդեհի բռնկման հանգամանքները, ինչպես նաև նյութական վնասի չափը ճշտվում են:

Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ  Գեղարքունիքում գտնվող Պաշտպանության նախարարության N զորամասերից մեկի ճաշարանն է վառվում։

  • Կիսվել: