շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի ԺՊ-ն վստահեցնում է՝ ոչինչ պետք չէ բերել զինված ուժեր զորակոչվելիս

ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի ԺՊ-ն վստահեցնում է՝ ոչինչ պետք չէ բերել զինված ուժեր զորակոչվելիս

Ոչինչ պետք չէ բերել զինված ուժեր զորակոչվելիս, որովհետեւ պաշտպանական գերատեսչությունը հոգում է այն ամենը, ինչի կարիքը կա: Այս մասին ՊՆ լրատվական ծառայությանը տրված հարցազրույցում ասաց ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Արեն Սարգսյանը՝ խոսելով զորակոչի գործընթացի մասին:

Նա, մասնավորապես, նշեց. «Տարիներ շարունակ եղել է, երբ ծնողները զորակոչիկների հետ բանակ են ուղեկցել ինչ-որ անհրաժեշտ պարագաներ, այս պարագայում ընդամենը կարելի է բերել այդ օրը կամ հաջորդ օրը օգտագործելու իրեր: Զորամաս ժամանելուն պես արդեն անհատական հիգիենիկ պարագաների անհրաժեշտություն կարող է չզգացվել»:

Ըստ Սարգսյանի՝ հանրապետական հավաքակայանում սկսվել է զորակոչիկների հանդերձավորման գործընթացը, եւ զորամասեր զորակոչիները մեկնում են զինվորական համազգեստ ստացած:

Նա հավելեց, որ զորակոչիկների հագուստը կնիքված տոպրակներով հարազատները կստանան զինկոմիսարիատներում:

  • Կիսվել: