ՊՆ մամուլի քարտուղարին հարցրեք կրակnցների մասին. Արման Սարգսյան
Ունեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ նաև այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե իր համար այսօր ի՞նչ տոն է և ի՞նչ ուղերձ ունի հղելու այսօրվա հետ կապված.
«Ես այս օրն ընկալում եմ իբրև աշխարհին խաղաղության ուղերձ և համերաշխ ապրելու խորհրդանիշ։ Իսկ բոլորիս ցանկանում եմ, որպեսզի խոհեմ գտնվենք և մեր գործողությունները կատարենք այնպես, որպեսզի խաղաղություն լինի», -ասաց Սարգսյանը:
Լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ այլևս փոխնախարարը չի կարողանում խոսել Շուշիի ազատագրման մասին՝ պատասխանեց. «Դուք այն մանիպուլացնում եք և ցանկանում եք ինչ-որ ձևով ներքաշել զրույցի մեջ» :
Իսկ հաջորդ հարցին, թե Հայաստանի վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Ադրբեջանը տեղեկություն է փոխանցել կրակոցների վերաբերյալ, դա Ադրբեջանի իրենց կրակոցների՞, թե՞ հայկական կողմի վերաբերյալ են՝ պատասխանեց. «ՊՆ փոխնախարարը տարածքում է, իրենից հարցրեք» -խուսափելով պատասխանել հարցին: