կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Փետրվարի 4-ից ապրիլի 18-ը տեղի կունենան վարժական հավաքներ

Փետրվարի 4-ից ապրիլի 18-ը տեղի կունենան վարժական հավաքներ

2025թ. փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը տեղի կունենան պահեստազորայինների վարժական հավաքներ։ Այս մասին որոշուն ընդգրկված է կառավարության նիստի օրակարգում։

Վարժական հավաքների նպատակն է ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ, վարժական հավաքներին ներգրավելու միջոցով բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը, այդ թվում նաև՝ մարտական հերթապահության կրման պատրաստվածության աստիճանը:

Հավաքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայիններ:

  • Կիսվել: