երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Այս պահի դրությամբ պատերազմի վտանգ չկա, իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ԳՇ պետ

Այս պահի դրությամբ պատերազմի վտանգ չկա, իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ԳՇ պետ

«Միանշանակ համաձայն եմ վարչապետի ասածի հետ, որովհետև կա սահմանազատման գործընթաց  և դրա շրջանակներում նախատեսվում է  ՀՀ ինքնիշխան  տարածքի վերականգնում ՝ համապատասխան  սահմաններով»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հայտարարությաը, որ ՀՀ օկուպացրած տարածքները հնարավոր է վերադարձնել խաղաղ ճանապարհով:

«Ես վստահ եմ, որ այդպես կլինի, սահմանազատման խաղաղ գործընթացներով դա հնարավոր է իրականացնել»,- նշեց նա: 

Խոսելով էսկալացիայի ռիսկի մասին՝ Ասրյանն ասաց․«Ներկա դրությամբ սպառնալիքներ չկան, ներկա դրությամբ իրադրությունը սահմանին գնահատվում է   հարաբերականորեն կայուն: Ողջամիտ ժամկետներում  ներկա դրությամբ ԳՇ-ն չի գնահատում  նման իրավիճակ, որ կարող է լինել պատերազմ»:

  • Կիսվել: