երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
 Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիայի ներկայացուցիչն դասընթաց է անցկացրել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում

Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիայի ներկայացուցիչն դասընթաց է անցկացրել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում

Օրերս ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում Միացյալ Թագավորության Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիայի ներկայացուցիչն անցկացրել է «Առաջնորդության հոգեբանություն» խորագրով դասընթաց:

Մասնակիցները քննարկումների միջոցով ուսումնասիրել են առաջնորդության մոտիվացիայի, մտածողության հմտությունների, հաղորդակցության և կոնֆլիկտների լուծումների վերաբերյալ մի շարք հարցեր:

Դասընթացի ավարտին ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերն ու ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը շնորհավորել են մասնակիցներին՝ դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։

  • Կիսվել: