Հունիսի 3-ից օգոստոսի 22-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
2025 թվականի հունիսի 3-ից մինչև օգոստոսի 22-ը ներառյալ կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության՝ մայիսի 8-ի նիստի չզեկուցվող նախագծերի ցանկում:
Որոշման նախագծի հիմնավորման մեջ գրված է. «Վարժական հավաքների նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ, վարժական հավաքներին ներգրավելու միջոցով բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը, այդ թվում՝ մարտական հերթապահության կրման պատրաստվածության աստիճանը»: