հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Աշխատանք՝ 2020-ից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված անձանց

Աշխատանք՝ 2020-ից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված անձանց

Պետությունը շարունակում է աջակցել 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիներին մասնագիտական ուսուցում անցնելու և աշխատանք ձեռք բերելու հարցում․ ծրագրից կարող են օգտվել նաև Ադրբեջանի կողմից 2016, 2020 և 2022 թթ․ սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձինք։
 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ միջոցառման շրջանակում շահառուն հնարավորություն ունի ընտրելու երեք բաղադրիչներից որևէ մեկը՝
  • ստանալ մասնագիտական ուսուցում և անցնել աշխատանքի.
  • ձեռք բերել աշխատանքային փորձ և անցնել աշխատանքի.
  • անցնել աշխատանքի՝ գործատուին միանվագ փոխհատուցում տրամադրելու միջոցով։
Ծրագրից օգտվելու համար քաղաքացիները նախ պետք է հաշվառվեն՝ դիմելով Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։
 

  • Կիսվել: