Արատավոր բարքերի ներթափանցում ունենք հասարակությունից բանակ, պիտի արմատախիլ անենք. ԳՇ պետ
Մենք ունենք հասարակությունից արատավոր բարքերի ներթափանցում բանակ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:
«Մեր նպատակն այն է, որ այդ արատավոր բարքերը արմատախիլ անենք, եւ նաեւ լավ եք հասկանում, որ բանակ են մտնում հասարակության տարբեր շերտերից, որոնց դաստիարակությունը տարբեր ոլորտներում տարբեր է»,-ասաց նա:
«Մեր աշխատանքի ուղղվածությունը նա է, որ իրականացնենք տարբեր ուղղվածության բազմաբնույթ բազմաբովանդակ աշխատանք։ այդ բարքերը արմատախիլ անելու համար: Եվ իմ պաշտոնավարման ընթացքում, եւ ինձնից հետո, եւ դրանից հետո այդ բարքերը մշտապես ներթափանցում են:
Երկրորդը, ես նաեւ չեմ ասում, որ բանակում չկան թերացումներ՝ սկսած ցածր օղակից մինչեւ ամենավերին օղակը: Մենք մեր առջեւ դրված բոլոր անելիքներն իրականացնելու ենք, որպեսզի դա հասցվի ամենանվազագույնին: Այդ բարքերը շարունկում են մնալ, որովհետեւ մենք մեր անելիքներում եւս թերանում ենք: Զինծառայողների միջից պետք է հանել այդ բարքերը, ինչը շատ դժվար պրոցես է»,-ասաց նա: