հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Ադրբեջանը կրակել է Խնածախի ուղղությամբ, վնասվել է բնակելի տան տանիքը. ՊՆ

Ադրբեջանը կրակել է Խնածախի ուղղությամբ, վնասվել է բնակելի տան տանիքը. ՊՆ

Մայիսի 7-ին՝ ժամը 22:22-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ տուժածներ չկան:
«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- նշում են ՀՀ ՊՆ-ից։ 

  • Կիսվել: