երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարտարվեստի կրթության մրցանակի հայտերի ընդունելություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարտարվեստի կրթության մրցանակի հայտերի ընդունելություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Երիտասարդների զարգացման և ներգրավման մարտարվեստի միջազգային կենտրոնն (UNESCO ICM) ընդունում է հայտադիմումներ մարտարվեստի կրթության մրցանակի շնորհման նպատակով:

Մրցանակը նախատեսված է անհատի, խմբի կամ կազմակերպության համար, որոնք մարտարվեստի ուսուցման միջոցով զգալի ներդրում են ունեցել երիտասարդների և կանանց զարգացման և սոցիալական ներգրավվածության խթանման գործում: Հաղթող մասնակցին նախատեսվում է տրամադրել հավաստագիր և մրցանակ՝ 10.000 ԱՄՆ դոլար:

Մասնակցության հայտադիմումն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն (էլփոստ՝ [email protected]) մինչև 2025 թվականի հունիսի 6-ը:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից և մրցանակի պաշտոնական կայքից՝ նշված հղումով:

  • Կիսվել: