ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Սյունիքի և Շիրակի մարզերում կանցկացվեն գրքի փառատոներ

Սյունիքի և Շիրակի մարզերում կանցկացվեն գրքի փառատոներ

Գործադիրի որոշմամբ մինչև տարեվերջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կիրականացնի երկու մարզերում մի շարք մշակութային միջոցառումներ ու ծրագրեր, որոնք կնպաստեն հայ դասական և ժամանակակից գրականության հանրայնացմանը մարզերում, մարզերում ապրող գրողներին մշակութային կյանքին ներգրավելուն, նրանց շուրջ հանրային հետաքրքրությունների կենտրոնացմանը, ընթերցանության խթանմանը, մշակույթի ոլորտում տեղեկատվության ոլորտի բացերի լրացմանը, նոր հրատարակությունների հասանելիությանը:

Հիմնավորման համաձայն՝ նախարարությունը որոշել է գրքի երևանյան փառատոնը տանել նաև մարզեր: 2025 թվականին՝ նախատեսվում է փառատոնը անցկացնել ՀՀ Սյունիքի և Շիրակի մարզերում:

Մայրաքաղաքից դուրս՝ մարզերում գրքի փառատոներ անցկացնելու կարևորությունը մի քանի հիմնական պատճառ ունի: Առաջինը կրթական-մշակութային հասանելիությունն է. մարզերում ապրող մարդկանց համար գրքերն ու մշակույթին մոտենալու հնարավորությունը սահմանափակ են: Փառատոների կազմակերպումը կարող է նպաստել գրականության և կրթության տարածմանը՝ ապահովելով մարդկանց հասանելիություն ժամանակակից գրականությանը։

  • Կիսվել: