Շուրջ 100.000 հանդիսատես հինգ օր շարունակ բաց երկնքի տակ վայելեց բարձր արվեստով հագեցած երևանյան երեկոները
Հունիսի 6-13-ը Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ կայացավ Երևանի միջազգային բալետային փառատոնը, որի ընթացքում հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու բալետային հանրահայտ ներկայացումները՝ Մոսկվայի Բոլշոյ, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի առաջատար արտիստների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Շուրջ 100.000 հանդիսատես հինգ օր շարունակ բաց երկնքի տակ վայելեց բարձր արվեստով հագեցած երևանյան երեկոները: