երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
«Քույր դպրոցներ» կրթական ծրագիր. Ֆրանսիայում հյուրախաղերի մասնակցության մրցույթ

«Քույր դպրոցներ» կրթական ծրագիր. Ֆրանսիայում հյուրախաղերի մասնակցության մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Ֆրանս-Աշտարակ» հայ-ֆրանսիական մշակութային միությունը, Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցը հայտարարում են մրցույթ՝ «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերին Ֆրանսիայի Լիոն և Վալանս քաղաքներում կայանալիք Հայաստան-Ֆրանսիա համատեղ համերգաշարի մասնակցության նպատակով:

Լսումներին կարող են մասնակցել ՀՀ երաժշտական և արվեստի դպրոցների աշակերտները հետևյալ մասնագիտություններով՝ դաշնամուր, ջութակ, փողային գործիքներ, ազգային նվագարաններ, մեներգեցողություն:

Մասնակիցների ընտրությունը կիրականացվի տեսաձայնագրությունների միջոցով (առցանց): Ընտրությունը կկատարվի մասնագիտական հանձնաժողովի կողմից:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև մայիսի 23-ը ներկայացնել տեսաձայնագրության առցանց հղումը (Youtube հարթակի հղում): Տեսաձայնագրության տևողությունը պետք է լինի ոչ պակաս, քան 7 րոպե: Կատարվող ծրագիրը՝ ազատ ոճի ստեղծագործություններ:

Տեսաձայնագրության առցանց հղումը և հայտը (հայտաձևը կցվում է) անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:

Ծրագրի մասնակցության բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները:

  • Կիսվել: