չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Մшհшցել է դերասան Թիմ Քարրին

Մшհшցել է դերասան Թիմ Քարրին

80 տարեկանում մահացել է դերասան Թիմ Քարրին: Այս մասին տեղեկացնում է TMZ-ն:

Նշվում է, որ դերասանն ավելի քան տասը տարի տառապել է առողջական լուրջ խնդիրներից։

Թիմ Քարրին նկարահանվել է ավելի քան 200 ֆիլմերում։ Նրա հայտնի աշխատանքներից են «Այն», «Տանը մենակ 2» և «Ռոքի Հորրորի սարսափների շոուն» ֆիլմերը։

Անցյալ տարի դերասանը հրապարակել էր իր հուշերը, որոնցում մանրամասներ էր ներկայացրել տեղի ունեցածի մասին։ Պարզվել է, որ Թիմ Քարրին գլխուղեղի լուրջ վիրահատության է ենթարկվել։

«Պարզվել է, որ ուղեղս այնքան էր բորբոքվել կամ արյունով լցվել, որ ստիպված էին հեռացնել գանգիս մի հատվածը և տեղադրել այն որովայնի խոռոչում՝ ուղեղս և, հետևաբար, ինձ փրկելու համար։ Բարեբախտաբար, վիրահատությունը հաջող է անցել։ Թեև հաջողության որևէ երաշխիք չկար», — գրել էր նա։

  • Կիսվել: