ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հաստատվել է Կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

Հաստատվել է Կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ հաստատվել է Կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը:

«Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 618-Ա որոշման 9-րդ կետի 3-րդ ենթակետը և հավելվածի 33-րդ կետի 2-րդ պարբերությունը՝ 1. Հաստատել Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ:

Կազմը ներկայացնում ենք ստորև.

Ժաննա Անդրեասյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

Վահե Հովհաննիսյան - ՀՀ ֆինանսների նախարար

Գևորգ Պապոյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար

Սառա Նալբանդյան - կինոքննադատ, մշակութաբան, դրամատուրգ, սցենարիստ, արվեստագիտության թեկնածու, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր (համաձայնությամբ)

Աննա Երզնկյան - կինոգետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, Հայաստանի կինոգործիչների միության քարտուղար (համաձայնությամբ)

Ռուզաննա Յուզբաշյան - կինոգետ (համաձայնությամբ)

Աշոտ Ադամյան - կինոյի և թատրոնի դերասան, բեմադրիչ (համաձայնությամբ):

 

  • Կիսվել: