շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Գյումրիում առաջին անգամ ցուցադրվում են Սերգեյ Փարաջանովի բնօրինակ աշխատանքները

Գյումրիում առաջին անգամ ցուցադրվում են Սերգեյ Փարաջանովի բնօրինակ աշխատանքները

Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը մայիսի 9-ից օգոստոսի 9-ը հյուրընկալում է «Maestro Փարաջանով» խորագրով բացառիկ ցուցադրությունը: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցուցադրության  շրջանակում Գյումրիում առաջին անգամ կցուցադրվեն մեծանուն ռեժիսոր, արվեստագետ Սերգեյ Փարաջանովի բնօրինակ աշխատանքները։ 

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի տնօրեն Անի Նազարյանը, նախաձեռնությունն իրականություն է դարձել Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի և Սերգեյ Փարաջանովի թանգարանի համագործակցության արդյունքում։ 

«Ցուցադրությունը միջթանգարանային համագործակցության արդյունք է, որի շնորհիվ Գյումրիում առաջին անգամ ցուցադրվում են Փարաջանովի 25 ինքնատիպ, բացառիկ, ֆոնդային աշխատանքներ։ Դրանք նախկինում երբեք չեն ցուցադրվել հանրությանը։ Սա մեծ պատիվ է մեզ համար և բացառիկ հնարավորություն՝ ծանոթանալու հանճարեղ արվեստագետի աշխարհի հետ»,- նշեց Անի Նազարյանը։

Ցուցադրությունը խոստանում է դառնալ մշակութային կարևոր իրադարձություն՝ հնարավորություն տալով ինչպես Գյումրիի բնակիչներին, այնպես էլ այցելուներին նորովի բացահայտել Փարաջանովի բազմաշերտ արվեստը։ 

Ցուցադրությունը ներկայացված է Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանին կից՝ Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանում: 

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1219316?fbclid=IwY2xjawKL899leHRuA2FlbQIxMABicmlkETFLbWFVOTRUUHlEZ1c3TlFwAR66IgR1NmTIVKsXkE4FRJ-bYCmPcxNUfZR5PGtJ8uOAhRVQGbI9Vs3k0zWG2w_aem_9OchAWssGBe-SEIvYiNt7A

  • Կիսվել: