երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնն իրականացնում է  «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը

Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնն իրականացնում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնն իրականացնում է  «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ 2025 թվականին իրականացվելու է 42 հանդիպում  42 մշակութային գործիչների հետ, որոնց ընտրությունը կատարել է ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը: Հանդիպումներն անցկացվելու են մայրաքաղաքում և ՀՀ բոլոր մարզերում՝ ներգրավելով ավելի քան 3600 աշակերտի: 

Ծրագրի գարնանային շրջափուլը մեկնարկել է ապրիլի 22-ին Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում: Մեղրաձորի և հարևան համայնքների ավելի քան 100 աշակերտ հանդիպել է հեղինակ-կատարող, բանաստեղծ Էդուարդ Զորիկյանի հետ:

Կոտայքի, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի մարզերում իրականացվել է ևս 12 ինտերակտիվ հանդիպում, որոնց ընթացքում երեխաները հնարավորություն ունեն ստանալու տեսական գիտելիքներ, ինչպես նաև դիտելու տվյալ արվեստագետի ներկայացումը, համերգային կատարումը: 

 

  • Կիսվել: