«Բեբուկ» մանկական շարժական թատրոնը հունիսի 1-հուլիսի 31-ը կայցելի Երևանի բոլոր վարչական շրջանները
Հունիսի 1-ից սկսած մինչև հուլիսի 31-ը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Բեբուկ» մանկական շարժական թատրոնը կայցելի մեր 12 վարչական շրջանները՝ մանկական ուրախությամբ ու պատկերավոր պատմություններով։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:
Մուտքն ազատ է։
«Սիրով սպասում ենք ձեզ՝ խաղալու, ստեղծելու ու հեքիաթով ապրելու միասին»,- ասված է Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ: