երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Ստեփանակերտում շարունակվում են սամբո և ձյուդո մարզաձևի մասնագիտացված մարզադահլիճի վերանորոգման աշխատանքները

Ստեփանակերտում շարունակվում են սամբո և ձյուդո մարզաձևի մասնագիտացված մարզադահլիճի վերանորոգման աշխատանքները

Ստեփանակերտի Մաշտոցի 9-ը հասցեում շարունակվում են սամբո և ձյուդո մարզաձևի մասնագիտացված մարզադահլիճի վերանորոգման աշխատանքները։

Ինչպես հայտնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից, համաձայն նախագծի՝ վերապրոֆիլավորման աշխատանքների արդյունքում, դահլիճը կհամապատասխանեցվի ու կգործի որպես սամբո և ձյուդո մարզաձևի մարզադահլիճ՝ ապահովված համապատասխան պայմաններով։
 
Շինարարական աշխատանքները կատարում է «ԷԼՆԱՐՏԻ» ՍՊ ընկերությունը՝ պետական ֆինանսավորմամբ։

  • Կիսվել: