կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Ստեփանակերտի քաղաքապետարանը տոնական որևէ միջոցառման կազմակերպման գործում մասնակցություն չունի. պարզաբանում

Ստեփանակերտի քաղաքապետարանը տոնական որևէ միջոցառման կազմակերպման գործում մասնակցություն չունի. պարզաբանում

Մայիսի 9-ին մայրաքաղաքի հրապարակում Ստեփանակերտի քաղաքապետարանը չի նախաձեռնում է որևէ տոնական միջոցառում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը՝ ի պատասխան սոցցանցերում շրջանառվող այն տեղեկությանը, թե իբր մայիսի 9-ի առթիվ Ստեփանակերտի քաղաքապետարանը նախաձեռնում է տոնական համերգ Վերածննդի հրապարակում:

Նրա խոսքով՝ հետպատերազմյան շրջանում որևէ տոնական միջոցառում չի նախատեսվում մայրաքաղաքում:

«Ամեն տարվա այս ժամանակահատվածում մեր կողմից իրականացվում են սանմաքրման աշխատանքներ: Քաղաքապետարանը որևէ տոնական միջոցառում չի կազմակերպում»,- տեղեկացրել է Ս. Թամրազյանը:

  • Կիսվել: