ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Պատրաստ ենք անել ամեն ինչ, գործել հանուն Արցախի անվտանգության եւ բնականոն կյանքի ապահովման. «Պատիվ ունեմ»-ի անդամները՝ արցախյան պատվիրակությանը

Պատրաստ ենք անել ամեն ինչ, գործել հանուն Արցախի անվտանգության եւ բնականոն կյանքի ապահովման. «Պատիվ ունեմ»-ի անդամները՝ արցախյան պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչները դեկտեմբերի 16-ին հանդիպել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակությանը:

Կողմերն առարկայական քննարկումներ են ունեցել Արցախի շուրջ ստեղծված իրադրության հնարավոր հանգուցալուծման, Արցախում ստեղծված ծանր իրավիճակի կարգավորման ուղիների եւ դրանցում «Պատիվ ունեմ» խմբակցության անելիքների մասին:

«Պատրաստ ենք անել ամեն ինչ, գործել հանուն Արցախի անվտանգության եւ բնականոն կյանքի ապահովման»,- նշել են խմբակցության ներկայացուցիչները:

Կողմերը պայմանավորվել են տարբեր մակարդակներում առավել խորացնել երկկողմ քննարկումները՝ ի շահ Հայաստանի ու Արցախի:

 

  • Կիսվել: