ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Որոշ շրջանակներ փորձել են կասկածի տակ դնել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության գործունեությունը. հայտարարություն

Որոշ շրջանակներ փորձել են կասկածի տակ դնել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության գործունեությունը. հայտարարություն

Վերջին շրջանում որոշ շրջանակներ փորձել են կասկածի տակ դնել Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության գործունեությունը և ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբ:

«Հայտարարում ենք, որ որևէ դրամ չի ծախսվել ոչ նպատակային: Բոլոր ծախսերն իրականացվել են բացառապես ներկայացուցչության բնականոն գործունեության, շենքի պահպանման և անհրաժեշտ աշխատանքների կազմակերպման նպատակով։

Կոչ ենք անում զերծ մնալ անհիմն, չստուգված և ապակողմնորոշող տեղեկությունների տարածումից, ինչպես նաև առանց փաստերի և հիմնավորումների զրպարտություններից։

Հայտնում ենք նաև, որ առաջիկայում ձևավորվելիք հանձնաժողովին կներկայացվի ամբողջ ծախսային մասի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ապահովելով գործընթացի լիարժեք թափանցիկությունն ու հաշվետվողականությունը»։

  • Կիսվել: