Մեր բոլոր իրավունքները ոտնահարված են և իշխանություններն էլ դրա հեղինակներն են. Ակցիա՝ ԵՄ առաջնորդների հավաքին զուգահեռ
Երևանում ԵՄ առաջնորդների հավաքին զուգահեռ բողոքի ակցիա է իրականացվում։
Լրագրողների հետ զրույցում Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն ասաց, որ արցախցիների իրավունքների խնդիրները և Հայաստանի ժողովրդավարության հարցերը ներկայացնելու համար են հավաքվել։
«Մինչ գործող իշխանությունները խոսում են ժողովրդավարության մասին, ժողովրդավարության սկզբունքները ոտնահարվում են. քաղբանտարկյալներ, բռնաճնշումներ, ատելության խոսք, եկեղեցու դեմ ոտնձգություններ և այլն։
Մեր բոլոր իրավունքները ոտնահարված են և իշխանություններն էլ դրա հեղինակներն են կամ աջակցում են ադրբեջանական խախտումներին»,-ասաց Բեգլարյանը։
Նա նշեց, թե պահանջելու են, որ պատշաճ ուշադրության տակ պահեն այդ խնդիրները։


