Մենք պետք է մեր անձնական շահը չգերադասենք հայրենի պետականության շահից. ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ուղերձը է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ:
Ուղերձը ներկայացնում ենք ստորև.
«Սովորենք մեր սխալներից և միշտ արթուն լինենք։
Լինենք միակամ և միասիրտ ազգային բոլոր հարցերում, հայրենասեր լինելուց ավելի լինենք հայրենատեր, համախմբվենք մեր դարավոր հոգևոր արժեհամակարգի շուրջ և կառուցենք ամուր պետություն։ Դարձյալ Սուրբ Գիրքն է մեզ ասում, որ եթե մենք հավատարիմ լինենք այս քչի մեջ, Աստված ավելին կտա մեզ։
Ուստի, մշտապես լսելով մեր նահատակների ձայնը՝ մենք պետք է մեր անձնական շահը չգերադասենք հայրենի պետականության շահից, պետք է նախ սիրենք իրար, ապա նաև մեր երկիրը, և այս պարագային հաղթանակը իրեն շատ սպասել չի տա։
Հիշատակն Արդարոց օրհնությամբ եղիցի»: