շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Լուիս Մորենո Օքամփոյն արձագանքել է նախագահ Հարությունյանին. նախատեսում է 7 օրից զեկույց հրապարակել

Լուիս Մորենո Օքամփոյն արձագանքել է նախագահ Հարությունյանին. նախատեսում է 7 օրից զեկույց հրապարակել

Միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ և Հարվարդի ու Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օքամփոյն արձագանքել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նամակին, որով նախագահը խնդրել էր փորձագիտական կարծիք հայտնել, թե արդյոք Արցախում խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանության հանցագործությանը:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ նշելով որ պարոն Օքամփոյը պատասխան նամակ է հղել Նախագահին, որտեղ մասնավորապես գրել է.
 
«Ինձ համար պատիվ կլինի վերլուծել խնդիրը և ձեզ ներկայացնել իմ եզրակացությունը։ Կպատրաստեմ համապարփակ զեկույց՝ վերլուծելով փաստերն ու օրենքը։ Իմ գնահատականը կլինի անկողմնակալ և պրո-բոնո հիմունքներով:

Ցեղասպանության իրականացման վերաբերյալ եզրակացություն անելու համար ես պետք է վերլուծեմ Ադրբեջանի ղեկավարների մտադրությունները, որը կարելի է եզրակացնել հիմնվելով փաստերից: Իմ ճշգրտությունն ու անաչառությունը պաշտպանելու համար ես կգրեմ Ադրբեջանի նախագահին՝ հնարավորություն տալով ուղղակիորեն ճշտել իր դիրքորոշումը։

Հաշվի առնելով խնդրի հրատապությունը, ներառյալ 120.000 հայերի սովի վտանգը, ես նախատեսում եմ իմ զեկույցը հրապարակել 7 օրից: Խնդրում ենք վերլուծություն անելու համար հաղորդել ցանկացած նոր հանգամանք, որը կարող է ազդել իրավիճակի վրա:

Հարգանքներով՝ Լուիս Մորենո Օկամպո»:

Նշենք, որ ի պատասխան նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկի Օկամպոն անցած գիշերվա ընթացքում թեմայի կապակցությամբ թվիթերի իր միկրոբլոգում երեք գրառում է կատարել: «ԼՂ նախագահը հարցրել է՝ ադրբեջանական շրջափակումը նոր ցեղասպանությո՞ւն է հայերի դեմ։ Ինձ համար պատիվ է օգնել: Ադրբեջանի նախագահն այսօր ցեղասպանություն է իրականացնում։ Նա կարող է կանխել ցեղասպանությունն Արցախում և Հայաստանում»,- գրել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: