Ի գիտություն ՆԳՆ կենսաթոշակառուների
Ի գիտություն անկանխիկ եղանակով «Արցախբանկ» ՓԲԸ քարտի միջոցով կենսաթոշակ ստացող Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության և ԱԻ պետական ծառայության կենսաթոշակառուներին.
«Անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարումն անխափան իրականացնելու նպատակով, ովքեր նախորդ տարվա դեկտեմբերից մինչև ընթացիկ տարվա նոյեմբեր ամիսը ներառյալ չեն ներկայացել բանկ՝ ստորագրելու օրենսդրությամբ նախատեսված համապատասխան հայտարարությունը, խնդրում ենք, մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը ներկայանան «Արցախբանկ» ՓԲԸ ցանկացած մասնաճյուղ (Արցախի կամ Հայաստանի Հանրապետությունում) և ստորագրել այն»,- ասված է ԱՀ ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: