Հապաղելու ժամանակ չունենք, մարդկանց կյանքը, ճակատագրերը հարցականի տակ են. Աշոտ Ղուլյան
Հապաղելու ժամանակ չունենք, մարդկանց կյանքը, ճակատագրերը հարցականի տակ են։ Այս մասին հայտարարել է Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը՝ անդրադառնալով Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրին։
«Նրանց, ում թվում է, թե պատերազմն ավարտվել է, քանի որ պարզապես սահմանին չեն կրակում, պիտի հիասթափեցնեմ: Քանի Ադրբեջանը մեր վրա հոգեբանական գրոհներ է ձեռնարկում, ու մեր հայրենակիցները գերի են, պատերազմը շարունակվում է:
Անհնար է, որ Բաքվի դատարանում լինի արդար դատավարություն: Ամեն ինչ հստակ կազմակերպված է. այդ դահլիճում նստած մարդիկ իրենց դերն ունեն»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում.