Արցախյան շարժումը շարունակվում է, քանի դեռ կա Արցախի ժողովուրդը և նրա ձգտումը՝ վերադառնալու հայրենիք. Բեգլարյան
Արցախյան շարժումը շարունակվում է, քանի դեռ կա Արցախի ժողովուրդը: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց որոշում, որով արտահայտեց արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը։
Արցախյան շարժումը շարունակվում է, քանի դեռ կա Արցախի ժողովուրդը և նրա ձգտումը՝ վերադառնալու հայրենիք և իրացնելու իր հավաքական իրավունքները:
Շնորհավո՛ր Արցախի վերածննդի օրը, որը հայ ազգի ժամանակակից ինքնության հենասյուներից մեկն է»,-նշել է նա:


