Ահա սա է «խաղաղությունը»՝ մեր արյան, արժանապատվության ու իրավունքների հաշվին. Բեգլարյան
Ցեղասպան Ալիևը ելույթ է ունենում Հայաստանի հյուրընկալած միջոցառմանը, վիրավորում հայ ժողովրդին Արցախի մեր կյանքը «սեպարատիզմ» ու մեր հայրենակիցներին՝ «հանցագործներ» անվանելով, ստեր փչելով իր հանցագործությունների ու «խաղաղության» մասին, Փաշինյանը «շնորհակալություն» է հայտնում, իսկ մյուս կողմից հայ ոստիկանները թույլ չեն տալիս մեզ մոտենալու համալիրին և մեր ձայնը բարձրացնելու մեր իրավունքների ու իրականության մասին: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը
«Ահա սա է «խաղաղությունը»՝ մեր արյան, արժանապատվության, իրավունքների ու արդարության հաշվին՝ հանուն Ալիևի ու Փաշինյանի ռեժիմների շարունակականության»:


