երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Արցախը ծանր վահան է, իսկ վահանը բեռ համարող ժողովուրդը դատապարտված է. Դավիթ Բաբայան

Արցախը ծանր վահան է, իսկ վահանը բեռ համարող ժողովուրդը դատապարտված է. Դավիթ Բաբայան

Արցախն իսկապես շատ ծանր է. Այն վահան է, որը դարեր շարունակ պաշտպանել է Հայաստանը և ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

Նա նաեւ հավելել է. «Իսկ վահանը ծանր է լինում։ Ընդ որում, Արցախը ոչ միայն ռազմա-ռազմավարական ու աշխարհաքաղաքական վահան է, այլև բարոյական ու արժեքային վահան։ Բայց կարո՞ղ է նման ծանրությունը բեռ լինել։ Վահանը բեռ համարող ժողովուրդը դատապարտված է, և պատմությունը նման բազմաթիվ օրինակներ գիտի»։

  • Կիսվել: