Արցախի նախագահը վստահեցնում է, որ տարեվերջին չեն ունենալու առաջնային որևէ սոցիալական պարտավորություն
Տարեվերջին Արցախի կառավարությունը չի ունենալու չիրականացված որևէ սոցիալական պարտավորություն: Այս մասին նոյեմբերի 23-ին ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով ներքին պարտքի վերաբերյալ պատգամավորի հարցին:
«Այս տարի մարել ենք մոտ 48 միլիարդ դրամից ավելի պարտավորություններ: Տարեվերջին մենք չենք ունենալու գլխավոր սոցիալական որևէ պարտավորություն: Առաջիկա օրերին այդ բոլոր հարցերը կարգավորվելու են»,- նշեց նախագահ Հարությունյանը: